Մեկնարկել է Հայաստանի ստարտափների առաջնություն-մրցույթը

Այսօր մեկնարկել է Հայաստանի ստարտափների առաջնությունը (Armenia StartUp Cup), որին մասնակցելու են ԱՄՆ-ից ժամանած  StartUp Cup համաշխահային նախագծի հիմնադիրները, մրցութային աշխատանքներր ներկայացրած թիմերը և հրավիրված հյուրեր: Երկօրյա բիզնես-մոդելի մրցույթ-առաջնությունը կշարունակվի նաև վաղը Հայաստանի ամերիկյան համալսարանի Փափազյան սրահում:

Ստարտափների առաջնությունը նոր բիզնես-մոդելների մշակման միջազգային մրցույթ է, որը հիմնվում է նախաձեռնողական և տեղի ներուժի օգտագործման սկզբունքների վրա` թույլ տալով մրցույթին ներկայացնել ցանկացած բիզնես-գաղափար: Մրցույթի ընթացքում մասնակից ձեռներեցներին կուսուցանեն, խորհրդատվություն կտրամադրեն և կուղղորդեն տեղի շուկայում թրծված փորձառու մասնագետները:

Հայաստանի ստարտափների առաջնության համակազմակերպիչն է Նորաստեղծ տեխնոլոգիական ձեռնարկությունների ասոցիացիան, նախաձեռնությանը աջակցում են նաև Ձեռնարկատիրությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Ձեռնարկատիրութան և կառավարման զարգացման կենտրոնը:

Ստարտափների առաջնության հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին՝ Գլոբալ ձեռնարկատիրական շաբաթվա ընթացքում կայանալիք մրցանակաբաշխությանը: