Մեկնարկել է Google Glass-ի համաշխարհային վաճառքը

google_glassGoogle’s I/O համաժողովին ընդառաջ, որը մեկնարկելու է չորեքշաբթի օրը, սկսվել է Google Glass խելացի ակնոցի վաճառքն ԱՄՆ տարածքից դուրս: Այս պահին ակնոցը հնարավոր է գնել Մեծ Բրիտանիայում, սակայն վաճառքի հանված սարքը Explorer Edition-ն է, այսինքն՝ սարքը դեռ գտնվում է մշակման փուլում:

Սարքը վաճառվում է 1,000 եվրո արժեքով, և այն նախատեսված է հիմնականում նախագծողների համար: Գնելիս պարտադիր պայման է լինել 18 տարեկան և բարձր:

BBC-ն գրում է, որ Google-ը Glass-ի վաճառքը Մեծ Բրիտանիայում մեկնարկելուց առաջ բանակցություններ է վարել երկրի տրանսպորտի նախարարության հետ, քանի որ կա վարորդներին շեղելու վտանգ, եթե վերջիններս վարեն մեքենա՝ կրելով ակնոցը:

Հիշեցնենք, որ սարքի մասերի գինը կազմում է ընդամենը $152, սակայն ընկերությունը բավական ծախսեր է անում նաև՝ մշակելով ակնոցի համար ստեղծված օպերացիոն համակարգն ու հավելվածները::

Աղբյուրը՝ bbc.com