Մեկնարկեց 6-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը

Երեկ` հունիսի 21-ին, մեկնարկեց «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումն իրականացրեց  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ֆորումի աշխատանքները կտևեն երկու օր` հունիսի 21-22-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում:

Ֆորումի նպատակն է աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:

ԴիջիԹեք Բիզնես ֆորումին այս տարի կմասնակցեն և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար կներկայացնեն 62 կազմակերպություններ և ծրագրեր, որից 43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա  ծանոթանալ հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` տրանսպորտային հոսքերի կառավարման համակարգեր, ձեռնարկությունների և հաճախորդների կառավարման համակարգեր,  call կենտրոններ և հեռախոսային նորագույն լուծումներ, կոմունալ վճարումների իրականացման համակարգեր, դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգեր, 3D համակարգեր, ինչպես նաև պետական գործակալությունների կողմից ներկայացվող էլեկտրոնային ծառայությունները և այլն:

Ֆորումի ընթացքում տեղական տեխնոլոգիական լուծումները գործարար այցելուներին կցուցադրեն Locator, Instigate, Unicopm, Synergy International Systems,  Goods.am, MobRest.com, ScanCity, Webex Technologies, Impera Studio, Online-taxi.am, IT Service, Web Security, Pegasus Logic, PappleSoft, 3D Modeling Union, Clean Energy, Oktell, Sitronics, Cross Social  և այլ կազմակերպություններ: Պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունները կներկայացնեն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ),  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ՀՀ սոցիալական և աշխատանքների հարցերի նախարարությունը և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը: Ֆորումին ֆինանսաբանկային լուծումներ կներկայացնեն հայաստանյան երկու բանկեր` Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբը և Ամերիաբանկը:

«Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2013-ում ներկա կլինեն և իրենց երկրի փորձն ու բիզնես ոլորտի ՏՏ լուծումները կներկայացնեն կազմակերպություններ Սինգապուրից, Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բուլղարիայից, Ուկրաինայից: Արտասահմանյան մասնակիցների թվին են պատկանում հետևյալ կազմակերպությունները` International Union of Intstruments and ITT Engeneering, National Research University  Moscow Power Engineering Institute (MPEI), Moscow State University of Instrument Engineering and Computer Sciences (MGUPI), AzRy, Bit4ID, High Tech Solutions և այլն:

«Ֆորումը մեծ հնարավորություն է տալիս արդիականացնել թե գործարար, թե պետական և թե հասարակական գործընթացները` կիրառելով տեխնոլոգիական ընկերությունների ներուժը և նրանց առաջարկած ինովացիոն լուծումները: Այս առումով ֆորումի երկօրյա աշխատանքները կարող են հանգեցնել կտրուկ փոփոխությունների մեր երկրի տնտեսության համար: Առաջնային նպատակ համարելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդնումը տնտեսության այլ ոլորտներում` դեռևս 2008 թվականից Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) կազմակերպում է ԴիջիԹեք Բիզնես ֆորումը»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Համաժողովի իրականացմանն աջակցում է նաև ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը: Աջակցության հիմնական նպատակն է քաջալերել և ապահովել բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորաստեղծ ընկերությունների մասնակցությունը ֆորումին: «Այսօր Հայաստանի նորաստեղծ ընկերություններն առաջարկում են նորարար և բավականին հետաքրքիր տեխնոլոգիական գաղափարներ և լուծումներ, որոնք կարող են արդյունավետորեն օգտագործվել բիզնեսի տարբեր ճյուղերում և առօրյա խնդիրների լուծման ընթացքում»,- նշեց «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար Բրունո Քորնելիոն:

Երկօրյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը բաղկացած կլինի հետևյալ միջոցառումներից.

  • Տեխնոլոգիական սեմինարներ –Կներկայացվեն տեխնոլոգիական վերջին լուծումներն ու ծառայությունները թե տեղական, թե արտասահմանյան ընկերությունների կողմից
  • Տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանս Կքննարկվեն ՏՀՏ և այլ նորարարական տեխնոլոգիական լուծումների արդյունավետ ներդրման ձևերը, մեթոդները և խնդիրները տնտեսությունում
  • DigiTec Business” ցուցահանդես:

Ֆորումի մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են`10:00-18:00:  Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը:

Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), հովանավորն է Ալյանս ազատ տնտեսական գոտին: Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:

ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի ինֆորմացիոն գործընկերներն են` telecom.arka.am, panorama.am, panarmenian.net, ittrend.am, ireport.am, mwnews.am, erit.am, tesadasht.am լրատվական կայքերը, «Առավոտ», «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը, Նիկիտա Մոբայլ ընկերությունը: