«Մթնշաղի» մինի-սերիալները կցուցադրեն Facebook-ով

720x405-TF_Inside_Spread12_f_r1Lionsgate կինոընկերությունը պատրաստվում է կրկին ուրախացնել «Մթնշաղ» սագայի երկրպագուներին: Միայն թե այս անգամ կթողարկվի ոչ թե նոր ֆիլմ, այլ կնկարահանվեն հինգ կարճամետրաժ ֆիլմեր, որոնք կցուցադրվեն բացառապես Facebook սոցցանցում:

Սագայի հեղինակ Սթեֆանի Մայերը պայմանագիր է կնքել Facebook-ի հետ: Նոր սերիալները կնկարահանեն հինգ կին ռեժիսորներ, դերասանական կազմը նույնը չի լինի: Աշխատանքները կսկսվեն արդեն 2015թ.:

Երկրպագուները հնարավորություն կունենան գնահատել լավագույն կարճամետրաժ ֆիլմը Facebook-ում անցկացվող քվեարկության միջոցով: Հնարավոր է նաև, որ նրանք ներգրավվեն նկարահանումների նախնական փուլին:

Աղբյուրը` rollingstone