Ներկայացվել է Oculus Rift վիրտուալ իրականության ակնոցի նոր նախատիպը

333Oculus VR ընկերությունը ներկայացրել է վիրտուալ իրականության Oculus Rift ակնոցի 3-րդ սերնդի Crescent Bay անվամբ նոր նախատաիպը: Շնորհանդեսը տեղի է ունեցել Oculus Connect-ի ստեղծողների առաջին համաժողովին: Crescent Bay-ը ավելի թեթև և էրգոնոմիկ է` նախորդ սերնդի Crystal Cove-ի հետ համեմատած: Նոր Oculus VR-ն ունի արդեն ներդրված ականջակալներ: Բացի այդ` 3-րդ սերունդը առաջին անգամ ունի 360 աստիճան պտույտի հնարավորություն: Crescent Bay-ը դեռևս չի վաճառվում: Նախնական պատվերների մեկնարկի ժամկետը հայտնի չէ:

222Crystal Cove-ի նախորդ նախատիպը ներկայացվել էր 2014թ. հունվարին տեղի ունեցած CES ցուցադրության ժամանակ: Դրա նախնական պատվերները մեկնարկել էին 2014թ. մարտի վերջին: Այն ունի պատկերի ավելի բարձ լուծումներ՝ 1080, 720-ի փոխարեն, դիրքի ճշգրտությանը նպաստող արտաքին տեսախցիկ, ինֆրակարմիր սենսորներ և անլար կապի համակարգ:

111IFA 2014-ի շնորհանդեսին պարզ դարձավ, որ Oculus VR-ը կօգնի Samsung-ին թողարկել վիրտուալ իրականության սեփական ակնոցը, որը վաճառքի դուրս կգա այս տարի և կարժենա $199: Նշենք, որ Galaxy Note 4 ֆաբլետը,առանց որի սարքը չի կարող աշխատել, արժե $799:

Աղբյուրը՝ lookatme.ru