Նոյեմբերի մեկից Facebook-ը վճարովի՞ կդառնա

878607Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է սոցցանցի վճարովի դառնալու մասին: National Report-ի տվյալներով` սոցցանցը վճարովի կդառնա նոյեմբերի մեկից, և օգտագործողները ամեն ամիս պետք է վճարեն $2,99:

«Ես երկար եմ եկել այս որոշմանը, եթե մենք որևէ բան չմտածենք սոցցանցի օրեցօր ավելացող ծախսերը հոգալու համար, ապա այն ուղղակի կդադարի շուտով գոյություն ունենալ», – ասել է Ցուկերբերգը:

Սա շատ լավ նորություն կարող է լինել Facebook-ի բաժնետոմսերի տերերի համար: Այժմ սոցցանցից օգտվում է 317 միլիոն օգտագործող, ու եթե նրանց մեկ քառորդը վճարի սոցցանցից օգտվելու համար, ապա ամեն ամիս ընկերությունը կստանա երեք միլիոն դոլար գումար: Նշենք, որ շատ լրատվամիջոցներ գրում են, որ պետք չէ վստահել National Report պարբերականին, քանի որ վերջինս հաճախ է սատիրիկ բովանդակությամբ լուրեր հրապարակում:

Աղբյուրը`vestifinance.ru