Նոր անակնկալներ Թիթեռի, Դելֆինի և Պանտերայի նոր և հին բաժանորդների համար

Հոկտեմբերի 1-ից սկսած՝ Orange-ի Դելֆին, Թիթեռ և Պանտերա բաժանորդագրությունների բոլոր նոր ու ներկա բաժանորդներն իրենց օպերատորից անակնկալ կստանան: Նույն ամսավճարի դիմաց Orange-ն այսուհետ կառաջարկի անսահմանափակ զանգեր ցանցի ներսում, ցանցից դուրս րոպեների, SMS-ների ու մեգաբայթերի ավելի մեծ ծավալ, ինչպես նաև անվճար միջազգային զանգեր կատարելու հնարավորություն: Դելֆինի, Թիթեռի և Պանտերայի բաժանորդները կշարունակեն օգտվել հատուկ գնով հեռախոս ձեռք բերելու հնարավորությունից: Ավելի հեշտ է դարձել նաև GPRS-ից օգտվելը, քանի որ բաժանորդներն իրենց փաթեթում ներառված մեգաբայթերը սպառելուց հետո կկարողանան հեռախոսից ինտերնետ մուտք գործել ընդամենը 20 դրամ/ՄԲ սակագնով, նախկին 35 դրամ/ՄԲ սակագնի փոխարեն:

Այսուհետ Դելֆին-ի բոլոր սակագնային պլաններում ներառվել են ավելի շատ րոպեներ այլ օպերատորների բաժանորդներին զանգահարելու համար` ամսական 120-ից մինչև 1000 րոպե, կախված սակագնային պլանից, ինչպես նաև բոլոր սակագնային պլաններում ներառվել են 200 մեգաբայթ ու 100 SMS, որոնք նախկինում բացակայում էին: Ավելին, Դելֆին 6,000 և ավելի բարձր սակագնային պլանների բաժանորդներն այսուհետ կարող են օգտագործել իրենց ցանցից դուրս անվճար րոպեները նաև հիմնական միջազգային ուղղություններով զանգահարելու համար. Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան, Ֆրանսիա, և այլն: Այս դեպքում ներառված ցանցից դուրս րոպեները կհաշվարկվեն «1 միջազգային րոպեն = 2 ցանցից դուրս րոպե սկզբունքով»:

Ինչ վերաբերում է Պանտերայի բաժանորդներին, ապա վերջիններս, ի հավելումն բոլոր սակագնային պլաններում արդեն իսկ ներառված մեծ ծավալով մեգաբայթերի ու SMS-ների, ամեն ամիս կստանան 30-ից 180 րոպե այլ ցանցերի բաժանորդներին զանգահարելու համար:

«Դելֆինը, Թիթեռը և Պանտերան կշարունակեն խորհրդանշել բաժանորդների յուրահատուկ կարիքները: Միևնույն ժամանալ այս հատուկ կերպով մշակված բաժանորդագրություններին մենք ավելացրել ենք նոր առավելություններ, իսկ ամենակարևորն այն է, որ այդ առավելություններից օգտվում են ինչպես մեզ նոր միացող բաժանորդները, այնպես էլ նրանք, ովքեր վաղուց մեզ հետ են», ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: