Նոր առաջարկ Orange-ում` ինտերնետից անհոգ օգտվելու համար

Գարնանային տոներին ընդառաջ` Orange-ն այսօր հայտարարեց ինտերնետի ոլորտում իր նոր առաջարկի մասին, որը հնարավորություն կընձեռի ինտերնետի` էլ ավելի մեծ թվով օգտագործողների բացահայտել շարժական ինտերնետի առավելությունները:

Այսպիսով, միայն մինչև ապրիլի 7-ը, բաժանորդագրվելով Orange Ինտերնետին 12 ամսով, ընդամենը 5000 կամ 10 000 ամսավճարի դիմաց բաժանորդներն ամեն ամիս կստանան համապատասխանաբար 5ԳԲ կամ 25 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ: Ընդ որում, այս առաջարկի հետ բաժանորդներին կառաջարկվի ձեռք բերել մինչև 21.6Մբ/վ արագություն ապահովող նոր Ինտերնետ Հիմա մոդեմը ընդամենը 1 դրամով:

«Այսօր մենք ականատես ենք լինում շարժական ինտերնետի տարածման երկրորդ ալիքին, որը հատկապես նկատելի է Հայաստանի մարզերում: Գնալով  Հայաստանում ինտերնետի օգտագործողները ցանկանում են ունենալ ավելի ու ավելի շատ ինտերնետ, քանի որ մարդիկ սկսել են օգտագործել ինտերնետը ոչ միայն հաղորդակցվելու, այլ նաև տարբեր տեսակի բովանդակություն գտնելու, ժամանցի, ուսման համար: Այս առաջարկով մենք նպատակ ունենք ամբողջությամբ բավարարել Հայաստանյան սպառողների ակնկալիքներն ու պահանջները, այն է`անհոգ օգտվել ինտերնետից՝ առանց մեգաբայթերի մասին մտածելու», ասաց Օրանժ Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Առաջարկից կարող են օգտվել նաև Orange-ի ներկայիս այն բաժանորդները, ովքեր չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն: