Նոր Chromebook C710-2605-ը Acer-ից

Թայվանական Acer ընկերությունը ներկայացրել է նոր Chromebook-ը՝ C710-2605-ը:


Այն ունի 11.6 դյույմ անկյունագծ CineCrystal էկրան՝ 1366 x 768 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ Intel Celeron 847 պրոցեսոր՝ 1.1ԳՀց հաճախականությամբ, 4Գբ օպերատիվ հիշողություն, 500Գբ հիշողություն, 100Գբ անվճար ծավալ Google Drive ֆայլերի պահպանման ծառայությունում:

Բացի դրանից Chromebook-ն ունի Wi-Fi, HDMI  մուտք, 5000 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Նեթբուքն աշխատում է Chrome OS օպերացիոն համակարգով: Chromebook-ի արժեքն է մոտ 300 դոլար:

Աղբյուրը՝ Acer.com