Նոր DECT հեռախոսներ Panasonic-ից՝ ռադիոդայակի գործառույթով

Panasonic ընկերությունը հայտարարել է նոր KX-TGC3XXRU DECT ռադիոդայակի գործառույթով հեռախոսների վաճառքի դուրս գալու մասին: Հեռախոսների շարքը բաղկացած է 4 մոդելներից՝ Panasonic KX-TGC310RU, KX-TGC320RU, KX-TGC312RU և KX-TGC322RU: Սարքերից յուրաքանչյուրն իր գունավորումներն ունի:
1

Բոլոր մոդելները համալրված են երկնագույն լուսավորմամբ մոնոխրոմ կետային էկրաններով: Panasonic-ի նոր հեռախոսներն ունեն բարձրախոսով խոսելու հնարավորորություն: Արտադրողի խոսքերով՝ 2 լսափողից կազմված հավաքածուի (Panasonic KX-TGC312RU և KX-TGC322RU) գործառույթներին կարելի է ավելի լավ ծանոթանալ ներքին կապից օգտվելիս կամ եռակողմ կոնֆերանս կապով խոսելու ժամանակ: Հեռախոներն ունեն նաև երեխաներ ունեցող ընտանիքների համար օգտակար ռադիոդայակի գործառույթը:

Սարքերն ունեն նաև հասցեագիրք՝ նախատեսված 50 գրառման համար, ինչպես նաև սև ցուցակ, որում կարող եք ներառել 30 հեռախոսահամար: Ստեղնաշարի արգելափակման հնարավորությունը օգտակար կլինի հատկապես այն ընտանիքնրի համար, որտեղ փոքրիկ երեխաներ կան: KX-TGС3XXRU հեռախոսներն ունեն նաև Էկո-ռեժիմ, որը թույլ է տալիս նվազեցնել ռադիոազդանշանի փոխանցման հզորությունը: Հեռախոսներն ունեն նաև Caller ID` զանգողի հեռախոսահամարը ցուցադրելու հնարավորություն: Առավելություններից է նաև թվային ինքնապատասխանիչը` 18 րոպե ձայնագրման հնարավորությամբ:

Աղբյուրը` Panasonic