Որքա՞ն է iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի ինքնարժեքը

price1Teardown.com կայքի մասնագետները գնահատել են Apple-ի iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների ինքնարժեքը և հրապարակել արդյունքները:

Հիշեցնենք, որ iPhone 6-ն ունի 4,7 դյույմանոց Retina HD էկրան` 1334 × 750 կետայնությամբ, իսկ iPhone 6 Plus-ը` 5,5 դյույմանոց և 1080 × 1920 կետայնությամբ էկրան: Երկու սմարթֆոններում էլ օգտագործվում է 64-բիտային Apple A8 պրոցեսոր:

Ըստ Teardown.com-ի վերլուծության` վերոնշյալ սմարթֆոնների ամենաթանկ բաղադրիչը սենսորային էկրանն է` իր պաշտպանիչ ապակու հետ միասին. iPhone 6-ի էկրանն արժե $41,5, իսկ iPhone 6 Plus-ինը`$51,0: Apple А8 պրոցեսորն արժե մոտ $37: Տեսախցիկները գնահատվել են $17–18, SDRAM չիպը` $5: Մարտկոցն արժե $3,5- 6 դոլար, իսկ հավաքման ու թեստավորման ծախսերը գնահատվել են $11:

price2

Ընդհանուր առմամբ iPhone 6-ի ինքնարժեքը $227 է, իսկ iPhone 6 Plus-ինը` $242,5: Համեմատության համար նշենք, որ iPhone 5s-ի ինքարժեքը գնահատվում էր $211,5:

Նշենք, որ iPhone 6-ի գինն առանց պայմանագրի սկսում է 649 դոլարից և հասնում մինչև 849-ի, իսկ  iPhone 6 Plus-ը վաճառվում է 749-949 դոլարով:

Աղբյուրը` eetimes.com