Չինաստանում ստեղծել են ճանապարհ սմարթֆոնից կախվածություն ունեցողների համար

Չինական Չունցին քաղաքում ստեղծել են ճանապարհ հատուկ այն հետիոտների համար, ովքեր քայլելիս անընդհատ օգտվում են սմարթֆոնից:

1«Սմարթֆոնների համար ճանաապարհը» գտնվում է քաղաքի հետիոտնային գոտիներից մեկի 30 մետրանոց տարածքում: Մայթը բաժանված է 2 մասի. մեկին գրված է ՝ բջջայիներն արգելվում են, իսկ մյուսին՝ այս կողմով դուք քայլում եք՝ վտանգի ենթարկելով ձեզ:

2Մայթի ամենասկզբում դրված է մեծ ցուցանակ` «Առաջին ճանապարհը Չինաստանում հատուկ սմարթֆոնից կախվածություն ունեցողների համար և համապատասխան հրահանգներով» գրառումով: Սրանով կառավարությունը փորձում է հասկացնել հասարակությունը, որ փողոցում սմարթֆոնից հաճախ օգտվելը կարող է վտանգավոր լինել:

Աղբյուրը՝ lookatme.ru