Չորս օրում վաճառվել է Windows 8-ի 4միլիոն օրինակ


Microsoft ընկերությունը ընդամենը 4 օրում վաճառել է Windows 8 օպերացիոն համակարգի 4 միլիոն օրինակ: Այս մասին հաղորդում է All Things Digital-ը՝ հղելով ընկերության ղեկավար Սթիվ Բալմերի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Windows 8-ի պաշտոնական վաճառքը մեկնարկել է հոկտեմբերի 26-ին: Հիշենք նաև, որ 2009-ին թողարկված Windows 7 ՕՀ-ն մեկ տարում վաճառվել է 240 միլիոն օրինակով:

Համեմատության համար նշենք, Apple ընկերությունը 4 օրում վաճառել էր իր Mountain Lion ՕՀ-ի ընդամենը 3 միլիոն օրինակ: