«Թշվառները» ֆիլմի գլխավոր դերակատարուհի, ճանաչված երիտասարդ դերասանուհի Ամանդա Սեյֆրիդը կխաղա «Պիտեր Պենի արկածները» նոր ֆիլմում, որի ռեժիսորն է Ջո Ռայդը, հաղորդում է Deadline պարբերականը:
Նա կմարմնավորի Վենդի Դարլինգի մայր Մերիին: Բացի դրանից, ֆիլմում կխաղան դերասաններ Հյու Ջեկմանը, Գարեթ Հեդլունգը, Ռունի Մարը և այլոք:
Պիտեր Պենին կմարմնավորի պատանի դեարասան Լեվի Միլերը: «Պիտեր Պենի արկածները»-ի համաշխարհային պրեմիերան կկայանա 2015թ. հուլիսի 17-ին: