Պրոցեսորները կարող են աշխատել լույսով. հետազոտություն

Ներկայումս պրոցեսորների մեծ մասն աշխատում է էլեկտրականությամբ: Համաձայն ուսումնասիրությունների, պրոցեսորները կկարողանան աշխատել լույսով «աշխարհի ամենաուժեղ» նյութի հետ ինտեգրվելու դեպքում:

Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի հետազոտողները, Կոլումբիայի համալսարանը և IBM-ի T.J. Watson-ի հետազոտական կենտրոնն իրականացրել են ուսումնասիրություններ, որոնք հրատարակվել են Nature Photonics-ում: Նրանք օգտագործել են ստացվող լույսը՝ էլեկտրաէներգիայի փոխարկելու համար:

Ինչպես տեղեկացնում է MIT-ը՝ նոր չիպերը կարող են կրճատել էներգիայի սպառումը և ջերմարտադրությունը: Բացի դրանից, այս չիպերը կարող են լինել էլ ավելի արագագործ և մատչելի՝ արտադրության համար:

Առաջին անգամ չէ, որ մենք լսում ենք graphene-ի մասին: Փետրվարին ԵՄ-ը 1,35 մլրդ դոլլար հատկացրեց Nokia-ին՝ նախագծելու մի նյութ, որը կլինի 300 անգամ ավելի հզոր պողպատից: Բացի դրանից, 2010-ին graphene-ը հետազոտոտող երկու գիտնական արժանացան Նոբելյան մրցանակի՝ ցուցադրելով, թե ինչպես կարելի է թափանցիկ և ճկուն նյութից ստանալ զգայուն էկրաններ և լուսային վահանակներ:

Աղբյուրը՝ mashable.com