Ջեսիկա Ալբան և Գվեն Ստեֆանին Windows Phone-ի գովազդներում (վիդեո)

Microsoft ընկերությունը շարունակում է իր Windows Phone 8 բջջային օպերացիոն համակարգի գովազդային արշավը: Այս անգամ ընկերությունը թողարկել է երկու տեսագովազդ, ուր գլխավոր հերոսները հայտնի դերասանուհի Ջեսիկա Ալբան և երգչուհի Գվեն Ստեֆանին են: Նրանք պատմում են իրենց Windows Phone սմարթֆոնների մասին: Ըստ որում Windows Phone-ը գովազդվում է HTC և Lumia սմարթֆոններով: