Ռոբոտ, որն ունի շատ զգայուն մատներ (վիդեո)

00512-700x352ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Հյուսիսարևելյան համալսարանի գիտնականները մշակել են ռոբոտի ձեռք, որը շատ զգայուն է և կարողանում է, օրինակ, բարձրացնել գետնից USB-լարն ու ճիշտ տեղադրել այն համակարգչի վրա: Ձեռքի սենսորում օգտագործվում է GelSight շոշափողական տեխնոլոգիան, որը թույլ է տալիս «զգալ» առարկաների մակերևույթը դրանց հպվելուց առաջ: Դա կատարվում է մոտ հեռավորության վրա երկու լուսադիոդների արձակած լույսի միջոցով: Մակերևույթի ռելիեֆն անմիջապես արտացոլվում է լույսի մեջ:

Ռոբոտի մատները պատված են սինթետիկ կաուչուկով, որն օգնում է ամուր ձեռքում պահել առարկաները:

00258

Նման ռոբոտներ առաջին հերթին պահանջված կլինեն տարբեր սարքեր հավաքող ընկերություններում, որտեղ պետք է առավելագույն ճշգրիտ լինել:

Եթե համեմատենք մարդու մատների զգայունության հետ, ապա GelSight-ը տարբերում է դետալները 100 անգամ ավելի լավ:

Աղբյուրը` newsoffice.mit.edu