Ռոստելեկոմը ներկայացրել է tandem.am վճարային հարթակը

tandem«Ռոստելեկոմի» բաժանորդներն այսուհետ կկարողանան վճարումներ կատարել ոչ միայն ակնթարթային համակարգերի միջոցով, այլ նաև առցանց ռեժիմով՝ գտնվելով գրասենյակում կամ բնակարանում: “Ռոստելեկոմը”, գործընկեր “Տանդեմ Փեյմինթս” ընկերության հետ համատեղ, ներկայացնում են tandem.am վճարային պորտալը:

Պորտալը խնայում է «Ռոստելեկոմի» բաժանորդների ժամանակը և ազատում ընկերության բոլոր ծառայությունների դիմաց վճարումների հետ առնչվող հոգսերից: Այն իրական ձեռքբերում է ֆինանսական միջոցներն առավել հարմարավետ և ճկուն կառավարելու հարցում:

tandem.am-ը հնարավորություն է տալիս առցանց իրականացնել վճարումներ Բջջային կապի, Ինտերնետի, Կոմերցիոն հեռուստաընկերությունների, Կոմունալ վճարների, ինչպես նաեւ Վարկերի մարումների, Ինտերնետ խանութներից գնված ապրանքների եւ մի շարք այլ ծառայությունների դիմաց առանց գրանցվելու անհրաժեշտության: