Ռուսաստանը և ԱՄՆ-ն կփոխանակվեն կայքերի «սև ցուցակներով»

Ռուսաստանը և ԱՄՆ-ն հնարավոր է փոխանակվեն վտանգավոր բովանդակություն ունեցող իրենց «սև ցուցակներով»: Այս մասին հայտնել է Ռուսաստանի «Անվտանգ ինտերնետի միության» գործադիր տնօրեն Դենիս Դավիդովը, գրում է Իտար-Տասը:

Նրա խոսքով, «սև ցուցակների» փոխանակմամբ պետք է զբաղվեն երկու երկրների պատասխանատու մարմինները, որը Ռուսաստանի դեպքում Ռոսկոմնադզորն է: Նա նշել է, որ ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ բանակցություններն արդեն մեկնարկել են և հնարավոր է, որ «սև ցուցակների» փոխանակությունը կայանա արդեն փետրվարին: Ըստ Դենիս Դավիդովի, սա կօգնի ավելի արդյունավետ պայքարել օրինախախտ կայքերի դեմ: