Սենսորային էկրանով HP TouchSmart Pavilion Sleekbook նոութբուք. CES 2013

HP ընկերությունը ՏՏ ոլորտի ամենախոշոր  ամենամյա Consumer Electronics Show (CES 2013) ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է սենսորային էկրանով TouchSmart Pavilion Sleekbook նոութբուքը:

Այն ունի 15.6 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1366 х 768 պիքսել թույլատվությամբ, AMD A8-4500M պրոցեսոր՝ Radeon HD 7640G գրաֆիկական չիպով, 6Գբ օպերատիվ հիշողույթուն, 750Գբ կոշտ սկավառակ: Նոութբուքի արժեքը ամերիկյան շուկայում կկազմի է 650 դոլար:

Բացի դրանից, հասանելի է լինելու նոութբուքի առանց սենսորային էկրանով տարբերակ՝ A6-4400M պրոցեսորով և Radeon HD 7520G գրաֆիկական չիպով, որը հասանելի կլինի շուկայում 480 դոլարով: