Սպիտակ Տան համակարգչային ցանցը ենթարկվել է կիբերհարձակման

ԱՄՆ Սպիտակ տան համակարգչային ցանցը ենթարկվել է կիբերհարձակման: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղելով ԱՄՆ նախագահի ադմինիստրացիային:

Սպիտակ տան համակարգչային ցանցի կոտրման մասին դեռևս սեպտեմբերի 30-ին հայտնել էր  The Washington Free Beacon կայքը՝ հղելով իր աղբյուրներին: Նախնական տվյալներով այս հարձակման հեղինակն է Չինաստանի կառավարության հետ կապ ունեցող մի հաքերային խմբավորում: Վերջիններիս հաջողվել է մուտք ստանալ Սպիտակ Տան ռամզական բաժին (White House Military Office, WHMO), որով իրականացվում է ամերիկյան ատոմային զինանոցի կառավարումը:

Բարակ Օբամայի ադմինիստրացիան մոտակա ժամանակներում կպարտավորեցնի դաշնային գործակալությանը նախագծել նոր ծրագիր՝ համակարգչային ցանցերի անվտանգության համար: Այս քայլին Սպիտակ Տունը ստիպված է գնալ այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը չընդունեց համակարգչային անվտանգության մասին օրինագիծը՝ մշակված նախագահի ադմինիստրացիայի կողմից: