Ստեղծվել է սելֆիներ նկարող «խելացի» հայելի (վիդեո)

Selfie

Ստեղծվել է հատուկ «սելֆիների» (սմարթֆոնով արված ինքնանկար) համար նախատեսված հայելի, որը մարդկանց փոխարեն լուսանկար է անում՝ օգտագործելով ներկառուված տեսախցիկ:

Այն ստեղծվել է iStrategyLabs ընկերության կողմից և կոչվում է հենց այդպես՝ S.E.L.F.I.E.: Հայելիում օգտագործվում է Mac Mini համակարգիչ, որում տեղադրված է հատուկ ծրագրային ապահովում: Վերջինս ճանաչում է մարդկանց դեմքերը և ժպիտը, այնուհետև լուսանկարում՝ տեղադրելով նկարը Twitter միկրոբլոգային ծառայությունում:

Աղբյուրը՝ cnet.com