Վաճառքում է Firefox OS 1.3-ով աշխատող առաջին սմարթֆոնը

Երկու ամիս առաջ Mozilla-ն թողարկեց նախագծողների համար նախատեսված Firefox OS 1.3 (Boot to Gecko, B2G) օպերացիոն համակարգը, որն ունի Multi-SIM հնարավորություն (Dual-SIM-Dual-Standby ստանդարտ, DSDS), ապահովում է Opus աուդիոֆորմատ, ինչպես նաև VP9 դեկոդեր:

firefox

Օրերս կայացել է Firefox OS 1.3-ի պաշտոնական թողարկումը: Ինտերֆեյսն ավելի օպտիմալացվել է, կատարելագործվել է նաև տեսախցիկի աշխատանքը (հետևող ավտոֆոկուս) և ավելի հեշտ կառավարվող նվագարկիչ:

Ինտերֆեյսում ավելացված է հավելվածների ավտոմատ խմբավորում, ինչպես նաև հավելվածների Firefox Marketplace-ում կամ ինտերնետում: Նախորդ տարբերակի համեմատ բարելավվել է համակարգի ընդհանուր արտադրողականությունը:

Նշենք նաև, որ Firefox OS 1.3-ի ինտերֆեյսը թարգմանված է 20 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն: eBay-ում արդեն վաճառվում է այս ՕՀ-ով ZTE Open C սմարթֆոնը, որն արժե $99,99:

Աղբյուրը՝ mozilla.org