Վարկերի և տուգանքների վճարում՝ նաև բջջայինից

ՄոբիԴրամի միջոցով այժմ կարելի է   համալրել թե՛ սեփական, և թե՛ մտերիմների բանկային հաշիվները, վճարել հայաստանյան բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը, ինչպես նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության` վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերով տուգանքները:

Հեռախոսից վարկերի վճարում կատարելուց առաջ անհրաժեշտ է մեկ անգամ այցելել անձնական էջ, «Պրոֆիլ» բաժնից ընտրել «Բանկային հաշիվներ» ենթամենյուն և լրացնել համապատասխան տվյալները:  ՀՀ ճանապարհային ոստիկանության տուգանքների դեպքում վերոնշյալ քայլերն անհրաժեշտ չեն:

Հաջորդ քայլով, ՄոբիԴրամի USSD մենյուից այցելեք «Փոխանցումներ» բաժինը, այնուհետև՝ «Դեպի այլ համակարգեր և բանկեր» բաժինը: ՄոբիԴրամի USSD մենյու այցելելու համար պարզապես հավաքեք *444# Ձեր բջջայինից և հետևեք հրահանգներին:

Ի դեպ, այս ծառայությունները հասանելի են նաև առցանց:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444: