ՎիվաՍել-ՄՏՍ-ը առաջարկում է հեռախոսազրույցի համաժամանակյա (սինքրոն) թարգմանության ծառայություն

ՎիվաՍելՄՏՍի բաժանորդների համար լեզվի չիմացությունն այլևս խնդիր չէ հաղորդակցվելու համար: ՎիվաՍելՄՏՍն, առաջինը Հայաստանի բջջային օպերատորներից, առաջարկում է թարգմանչի աջակցությամբ հեռախոսազրույցի համաժամանակյա (սինքրոն) թարգմանության ծառայություն նրանց համար, ում անհրաժեշտ է զրուցել օտարերկրացու հետ:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է կոնֆերանս զանգի միջոցով զանգահարել 090000025 պրեմիում համարին և ապա՝ զրուցակցին: Բաժանորդին կտրվի լեզվի ընտրության հնարավորություն, որից հետո զրուցակիցները կարող են խոսել, իսկ մասնագետթարգմանիչը նրանցից յուրաքանչյուրի ասածը կթարգմանի մյուսի համար: Ներկայումս իրականացվում է թարգմանություն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, իտալերեն և արաբերեն լեզուներով: Ծառայությունը նախատեսված է թե օտարերկրացիների, և թե նրանց համար, ովքեր ունեն թարգմանության կարիք: Ծառայությունը հասանելի է միայն ՎիվաՍելՄՏՍի բաժանորդներին: Ծառայությունը տրամադրվում է 500 դրամ/րոպե սակագնով:

ՎիվաՍելՄՏՍը վստահ է, որ բաժանորդներին տարբեր լեզուներով հաղորդակցվելու հնարավորության ընձեռումը արդյունավետ գործող Զանգերի կենտրոնի առանցքային բաղադրիչներից է:

Նոր նախաձեռնությունը կնպաստի ՀայաստանՍփյուռք կապերի ամրապնդմանն ու Հայաստանը զբոսաշրջության առավել գրավիչ ուղղություն դարձնելուն: