ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «Գիշերային զրույցներ» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում գիշերային ժամերին շփվելու անվճար:
Ակտիվացնելով «Գիշերային զրույցներ» ծառայությունը՝ «ԵՍ», «18+», «Բարբառ» և «Ալո մենք» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն 1 շաբաթ շարունակ 01:00-ից 07:00-ը ֆիքսված գումարի դիմաց կատարել ներցանցային զանգեր՝ չմտահոգվելով հաղորդակցման ծախսերի մասին:
Ծառայության ակտիվացման արժեքն է 100 դրամ՝ մեկ շաբաթվա համար:
Ծառայությունից օգտվելիս անհրաժեշտ հրահանգները
Գործողություն | Հրահանգ |
Ակտիվացում | *450# |
Ապաակտիվացում | *450*10# |
Գործողության ժամկետի ստուգում | *450*4# |
Ծանոթություն
· Գործողության ժամկետը լրանալու պահին ծառայությունը ապաակտիվացված չլինելու դեպքում այն ավտոմատ կերկարացվի ևս մեկ շաբաթով և կգանձվի ակտիվացման արժեքը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: