ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում գործարկվել է DNS ներքին տիրույթային (L-Root) սերվեր

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության ցանցում L-Root սերվերի գործարկում իրականացնելուց հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի` տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդները դոմեն անվանումների տիրույթում որոնման արդյունավետության զգալի առավելություն են ձեռք բերել:

DNS-ը`դոմենային անվանումների համակարգը, համացանցի համար յուրօրինակ «հեռախոսագիրք»-է: Հայկական ինտերնետ թրաֆիկի փախանակման Արմիքս (ARMIX) կազմակերպությանն անդամակցելու շնորհիվ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել այս համակարգից օգտվելու հնարավորություն:

Հայաստանը տարածաշրջանի սակավաթիվ այն երկրների շարքում է, որոնց հասանելի է այս կարևոր ծառայության տեղական «պատճեն»-ը: Ինտերնետային L-Root սերվերները պարունակում են վերին մակարդակի դոմենային անուններ, ինչպիսիք են` «.com», «.org», «.net», և «.info»:

Ինտերնետ ներքին տիրույթային սերվերի առկայությունը ինտերնետից օգտվողներին ընձեռում է մի քանի առավելություն: Մասնավորապես`այն հնարավորություն է տալիս մոտ տասն անգամ արագացնել DNS հարցումներին արձագանքումը` բարձրացնելով ծառայության արագությունն ու կայունությունը թե′ լոկալ հատվածում, և թե′ ամբողջ երկրի տարածքում:

Համացանցից օգտվողներին ընձեռված հիմնական առավելությունն այն է, որ դոմենային անվանումների որոնումը կարող է շարունակվել անգամ այն դեպքում, երբ միջազգային միացումն ընդհատվում է:

Ներկայումս, աշխարհում կա 13 խմբի դասակարգված` մոտավորապես 240 տիրույթային սերվերի «պատճեն»: Դրանք շահագործվում են տարբեր ընկերությունների կողմից, ինչպիսիք են` Նշանակված անվանումների և համարների ինտերնետ կորպորացիան (ICANN), «Վերիսայն»-ի (Verisign), և մի շարք այլ կազմակերպություններ: