«ՎԿոնտակտե» սոցցանցը գործարկել է անվտանգության նոր ֆունկցիա

«ՎԿոնտակտե» սոցցանցը գործարկել է կրկնակի ճանաչում: Սա նշանակում է, որ սոցցանցի օգտագործողները կկարողանան ավելացնել իրենց էջի անվտանգությունը կրկնակի՝ երկրորդ գաղտնաբառով:

Անձի ինքնության հաստատման համար օգտագործողը ինչպես միշտ պետք է մուտքագրի անունը և գաղտնաբառը: Իսկ ճանաչման նոր ֆունկցիան առաջարկում է երեք տարբերակ՝ հաստատում SMS կոդով՝ ուղարկվող Ձեր բջջային համարին, 2-րդ գաղտնաբառի գեներացում iOS կամ Android հավելվածում կամ մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ՝ տրամադրվող սոցցանցի կողմից:

Vk security

Նոր ֆունկցիայի ակտիվացման համար անհրաժեշտ է մուտք գործել «Իմ կարգավորումներ», ապա «Ընդհանուր»: «Ձեր էջի անվտանգություն» բաժնում կա «Մուտքի հաստատում» կոճակ, ինչը պետք է «միացնել»:

Աղբյուրը՝ lookatme.ru