Գերմանական ComputerBase և WinFuture կայքերը հրապարակել են Windows 9 օպերացիոն համակարգի 20-ից ավելի սքրինշոթներ, որոնցից պարզ է դառնում, որ «Start» կոճակը վերադարձել է, սակայն այժմ այն պարունակում է «կենդանի» սալիկներ: Նկարներից երևում է նաև ծանուցումների նոր համակարգը, մի քանի դեսկթոփներ ունենալու հնարավորությունը, որոնման նոր պատկերակը:
Սքրինշոթների վրա նշված է «սեպտեմբերի 8, 2014» ամսաթիվը: Նշենք, որ սեպտեմբերի 9-ին ավարտվել է օպերացիոն համակարգի փակ թեստավորման վերջին փուլը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Microsoft ընկերությունը պատրաստվում է միացնել Windows, Windows Phone և Windows RT օպերացիոն համակարգերը: Սպասվում է, որ դա տեղի կունենա հենց հաջորդ տարբերակի թողարկումով: Նշենք, որ Windows 9-ի բետա-տարբերակի շնորհանդեսը կարող է կայանալ սեպտեմբերի 30-ին:
Աղբյուրը` computerbase.de