Փոխվել է «ԱրմԹեք 2012» ցուցահանդեսի անցկացման ժամկետը

«ԱրմԹեք 2012» ամենամյա համաժողովը կանցկացվի դեկտեմբերի 10-11-ը՝ նախկինում հայտարարված նոյեմբերի 14-15-ի փոխարեն: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեցին ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունից:

Այս տարի «ԱրմԹեքը» հոբելյանական է: Այն անցկացվելու է ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում: Համաժողովի ֆինանսավորումը կազմում է 150 000 դոլար, որից 10-15%-ը (15-17հազ. դոլար) պետությունն է տրամադրում: Համաժողովի կազմակերպիչն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ: