2012թ. հոկտեմբերի ամենաճանաչված բրաուզերները

Net Applications հետազոտական ընկերությունն իր հոկտեմբեր ամսվա զեկույցում գրում է, որ Internet Explorer-ը զգալի աճ է գրանցել բրաուզերների շուկայում: Հոկտեմբերին IE-ն զբաղեցրել է շուկայի 54,13%-ը, ինչը 0.5%-ով գերազանցում է սեպտեմբերի ցուցանիշին:

Այս աճը պայմանավորված է IE 8-ի և IE 9-ի ճանաչվածությամբ: Միաժամանակ նվազել են շուկայում այլ բրաուզերների դիրքերը: Firefox-ը կազմել է շուկայի 19,99%-ը, Chrome-ը՝ 18,55%-ը, Safari-ն՝ 5,21%-ը: Իսկ Opera բրաուզերի կարգավիճակը կայուն է, չի կրել էկական փոփոխություններ՝ 1.63%: