2013թ-ի ամենասպասված վիդեոխաղերի լավագույն հնգյակը (վիդեո)

Այս տարի թողարկվել են մի շարք վիդեոխաղեր, որոնք գրավել են ոչ միայն հետաքրքիր սյուժեով, այլև հիանալի գրաֆիկայով: Գալիք տարին կարծես ոչնչով չի զիջի և անգամ կգերազանցի 2012-ը: Մենք ընտրել ենք մի քանի խաղ, որոնք կգրավեն գեյմերների ուշադրությունը և կբարձրացնեն վիտուալ ժամանցի նկատմամբ հետաքրքրությունը:

Tomb Raider

Արկածախնդիր Լառա Քրոֆթի հայտնի սերիան է: Նավի խորտակումից հետո նա հայտնվում է խորհրդավոր կղզում, ուր ստիպված է պայքարել կյանքի համար և որոնել թաքնված գանձերը:

Crysis 3

Այս խաղի 3-րդ մասը խաղացողին հնարավորություն կտա զգալ սուպերզինվորի դերում, որը պայքարում է Նյու Յորք ժամանած այլմոլորակայինների դեմ՝ օգտագործելով հատուկ նանոհագուստ և վերջին տեխնոլոգիաներով հագեցած զենք:

Beyond: Two Souls

Այս խաղը կարծես ինտերակտիվ ֆիլմի փորձարկում լինի: Խաղի հերոսուհի Ջոդի Հոլմսը կապված է այլ անհայտ աշխարհի հետ: Խաղի նախագծողները խորհուրդ են տալիս չզայրացնել հերոսուհուն, այլապես նա շատ ագրեսիվ կարող է լինել:

The Last of Us

Այս խաղում մարդիկ մշտապես պայքարի մեջ են ջրի, սնունդի և իրենց կյանքի համար: Գլխավոր երկու հերոսները՝ Ջոուելը և Էլլին միասին պայքարում են վտանգավոր վայրերում:

Castlevania: Lords of Shadow 2

Վամպիրներ որսացող Բելմոնթ խումբնը իր վերջին պայքարն է մղում հարություն առած Դրակուլայի դեմ: