2016-ին պլանշետ օգտագործողները թիվը կգերազանցի նոութբուք օգտագործողների թվին

DisplaySearch վերլուծական ընկերության մասնագետների կարծիքով գալիք մի քանի տարիների ընթացքում պլանշետները վաճառքի ծավալներով անցնելու են նոութբուքերին:

2012թ. երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում վաճառվել է մոտ 24.4 մլն պլանշետային համակարգիչ: Apple-ն այս շուկայում առաջատար է 69.6%-ով: Վերլուծաբանները կանխատեսում են, որ այս տարի պլանշետների պահանջարկը կարող է հասնել մինչև 119միլիոնի, իսկ 2013-ին՝ 200 միլիոնի:

Արդեն 2016-ին այս սարքերն ավելի շատ կօգտագործվեն, քան նոութբուքերը: 2016-ին պլանշետների վաճառքը կհասնի 375 միլիոնի: Այսօր պլանշետներն արժեն 500-600 դոլար: Հինգ տարի անց, ամենատարածված պլանշետները կարժենան 200-300 դոլար, կանխատեսում են վերլուծաբանները: