ABBYY Lingvo բառարանը համալրվել է հայերեն լեզվով

ABBYY ընկերության Lingvo բառարանը համալրվել է 4 նոր բառարաններով՝ հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը:

Հայերեն բառարաններով տարբերակը հատուկ թողարկում է՝ «ABBYY Lingvo x5» անվանմամբ: Այն առաջիկա 1 տարում հնարավոր չի լիենլու ձեռք բերել ինտերնետից, փոխարենը վաճառվելու է ուղիղ 1 տարի ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության սպասարկման կենտրոններում՝ DVD սկավառակի տեսքով և 17 000 դրամ արժողությամբ:

«ABBYY Lingvo x5»-ը նախագծաված է Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների համար: Այս հատուկ թողարկման մեջ տեղ են գտել նաև այլ բառարաններ՝ ռուսերեն, գերմանարեն, իտալերեն և այլն: Միայն վերոհիշյալ հայերեն բառարանները պարունակում են մինչև 80 000 բառ:

Արամ Փախչանյանի խոսքով բառարենը խելացի է. «Եթե հավաքում եք բառը ոչ իր հիմնական գրելաձևով կամ հոլովաձևով, ապա Lingvo-ն հասկանում է և գտնում ճիշտ նախնական գրելաձևը»:

ABBYY փոխնախագահը ընդգծեց, որ այս նախաձեռնությունն ամբողջապես կոմերցիան նպատակներ չի հետապնդում: Նախևառաջ, կարևորվել է բառարանի ստեղծման անհրաժեշտությունը: «Շատ կարևոր էր, որ լիներ հայերեն որակյալ էլեկտրոնային բառարան: Գիտենք, որ կան էլ.բառարաններ, որոնք տպագիր բառարանների տարբերակներն են, սակայն դրանք հին են և չեն հասկանում ժամանակակից լեզվի նրբությունները: Ինձ համար մեր բառարանը շատ կարևոր հատկություն ձեռք բերեց: Այն է՝ հասկանում է հայերեն»,-հավելեց նա: