Acer-ը ներկայացրել է Iconia B1-A71 պլանշետը. CES 2013

Acer ընկերությունը ՏՏ ոլորտի ամենախոշոր  ամենամյա Consumer Electronics Show (CES 2013) ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է բյուջետային Iconia B1-A71 Android-պլանշետը:

Այն հագեցած է 7 դյույմ անկյունագիծ էկրանով՝ 1024 x 600 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ Mediatek MTK 8317T պրոցեսորով՝ 1.2ԳՀց հաճախականությամբ, 512Մբ օպերատիվ հիշողությամբ, 8Գբ ներկառուցված հիշողությամբ և դիմային VGA տեսախցիկով:

Բացի դրանից, սարքն ունի Wi-Fi, Bluetooth 4.0, GPS, microSD քարտի մուտք, microUSB մուտք, 3.5 մմ բնիկ ականջակալների համար, ներկառուցված բարձրախոսներ, 2710 մԱ/Ժ մարտկոց: Պլանշետն աշխատում է Android Jelly Bean օպերացիոն համակարգով:

Iconia B1-A71-ը կշռում է 320 գրամ: Թե երբ է այն վաճառի դուրս գալու, առայժմ, հայտնի չէ: Ինչ վերաբերում է  սարքի արժեքին, ապա այն չի գերազանցելու 150 դոլարը: