Amazon Fire Phone-ի օգտագործողների թիվը սպասվածից պակաս է

Անցել է ավելի քան 1 ամիս, ինչ Amazon ընկերությունը մեկնարկել է իր առաջին բրենդային սմարթֆոն Fire Phone-ի վաճառքը: Ինտերնետ խանութը դեռևս չի կիսվել վաճառքի վիճակագրական տվյալներով: Փոխարենը գլուխ են դրել էքսպերտները:

bgr-amazon-smartphone-kindle-fire-phone

Chitika Insights մարքետինգային ընկերությունը, որը վերլուծում է գովազդների դիտումները հյուսիսամերիկյան սմարթֆոն օգտագործողների կողմից, հայտնել է, որ վեբ-թրաֆիկը ցույց է տվել, որ Amazon սմարթֆոնների օգտագործողները հուլիսի 25-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում կազմում է 0.015%:

comScore վերլուծական ընկերության զեկույցի համաձայն, 2014թ. 2-րդ եռամսյակում ԱՄՆ-ում ակտիվ սմարթֆոնների քանակը կազմում է 173-175մլն.: Ստացվում է, որ Amazon Fire Phone-ներին բաժին է ընկնում վերոհիշյալ թվի 26 000-ը:

Ըստ The Guardian-ի, այս թվին կարելի է ավելացնել ևս 9000 Fire Phone օգտագործող, որոնք պարզապես չեն այցելում ինտերնետ:  Այնուամենայնիվ, ընդհանուր շատ փոքր թիվ է ստացվում՝ 35 000 օգտագործող:

Նշենք, որ Fire Phone-ն առայժմ վաճառվում է միայն ԱՄՆ-ում՝ 199 դոլարով օպերատորի հետ պայմանագրի դեպքում, իսկ առանց պայմանագրի 649 դոլարով: