Android-ը 5 տարեկան է

Հիշում ե՞ք Googlephone-ը. առասպելական սարքավորումը, որի մասին ասեկոսներ էին տարածվել Apple-ի առաջին iPhone-ի շնորհանդեսից մեկ ամիս անց: Հինգ տարի առաջ, սեպտեմբերի 23-ին Google-ը ներկայացրեց մի նախագիծ, որը հանդիսանում էր այդ բոլոր լուրերի աղբյուրը: Դա Android բջջային օպերացիոն համակարգն էր, որը հանրությանը հասանելի դարձավ առաջին Android-ով աշխատող սմարթֆոնի՝ T-Mobile G1-ի հետ:

Ոչ ոք հստակ չգիտեր, թե ինչ սպասել Google-ից այդ օրը: Շատերըը կարծում էին, որ ընկերությունը կներկայացնի նոր հեռախոս և շատ քչերը կարող էին մտածել, որ դա կլինի մի նոր օպերացիոն համակարգ, որը բոլորը կարող են օգտագործել: «Android-ը խորհրդանշում է բջջային արդյունաբերության նոր դարաշրջանի սկիզբը»,- այպես էին գրում Android-ի մասին 5 տարի առաջ լրատվամիջոցները::

G1 սմարթֆոնին քչերն են հիշում, բայց Android-ը մեծ ազդեցություն ունեցավ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում: Բաց կոդով օպերացիոն համակարգը ներկայումս աշխատում է ավելի քան մեկ միլիարդ սարքավորումներում:

Աղբյուրը՝ The Verge