Android-ի համար նախատեսված Gmail-ը ստացել է նոր դիզայն

Այսուհետ Android օգտագործողները կկարողանան օգտվել է փոփոխված դիզայն ունեցող Gmail հավելվածից, որը ցուցադրում է նամակագրությունը «այցեքարտերի» տեսքով՝ ուղարկողի լուսանկարով կամ եթե այն բացակայում է, անվան առաջին տառով:

Այս նորամուծությունը ներդրվել է նաև Google Drive-ում, Google Wallet-ում, Maps քարտեզներում,  Google+-ում և ինտերնետ հսկայի այլ ծառայություններում:

Նոր ինտերֆեյսը պաշտոնապես գործարկվել է այսօր, սակայն որոշ օգտագործողներ հասցրել են փորձարկել այն շաբաթներ առաջ: Նորամուծությունը թույլ է տալիս ընտրել և նշել նամակները՝  սեղմելով միայն ուղարկողի «այցեքարտի» վրա:

Նշենք, որ նոր դիզայնի գործարկումից մի քանի օր առաջ Gmail-ն ուներ տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով ուղարկված նամակները տեղ են հասել ուշացումով:

Աղբյուրը՝ TechChrunch.com