Android ՕՀ-ն աշնանը կստանա նոր դիզայն (վիդեո)

android7

Մի քանի ամսից օգտագործողները կկարողանան փորձել Android-ի ինտերֆեյսի նոր դիզայնը: Այս մասին Google I/O համաժողովին հայտարարել են ընկերության ներկայացուցիչները: Նրանց խոսքով՝ փոփոխությունները մասշտաբաային են և կփոխեն բոլոր պատկերացումներն Android-ի ինտերֆեյսի մասին:

android1

Թարմացված տարբերակում տեղ են գտնել մոտ 5,000 նոր API-ներ, որոնց մեծ մասը վերաբերում են արտաքին տեսքի դիզայնային փոփոխություններին: Կփոփոխվեն Gmail-ի ինտերֆեյսը, Google Keyboard ստեղնաշարը, արագ կարգավորումների մենյուն, ծանուցումները, իսկ lock-screen-ի վրա ի հայտ կգան նոր ինտերակտիվ հնարավորություններ, իսկ ավելի կոնկրետ՝ ծանուցումներն ու Lock-screen-ը կմիավորվեն:

Ցուցադրական L preview code-ը մի քանի ժամից հասանելի կլինի նախագծողների համար, իսկ ամբողջական ՕՀ-ը պատրաստ կլինի աշնանը:

Աղբյուրը՝ theverge.com