Android KitKat-ը հարմարեցված կլինի էժան սմարթֆոնների համար

android kit katՕպերացիոն համակարգի նոր թարմացումը ավելի լավ կաշխատի փոքր հիշողությամբ և ցածր արտադրողականությամբ սմարթֆոններում: Բացի այն, որ Android KitKat-ում օպտիմիզացվել է սարքավորման հիշողության հետ աշխատանքը, ՕՀ-ն կներառի գործիքներ, որոնք թույլ կտան պատրաստել ավելի քիչ հիշողություն պահանջող հավելվածներ 512 Մբ տարածք ունեցող սարքավորումների համար:

Android KitKat-ը նաև հնարավոր կլինի տեղադրեկ ունիվերսալ սարքավորումների մեջ: Օրինակ` Google-ի խելացի ժամացույցները նույնպես կաշխատեն Android համակարգով: Ըստ ցանցում տարածված ասեկոսեների՝ ընկերությունն աշխատում է ՕՀ-ն տեղադրել Google Glass խելացի ակնոցների մեջ: ՕՀ-ի նոր տարբերակը կառաջարկի երեք նոր սենսորներ` երկրամագնիսական պտտման վեկտոր, քայլի ճանաչում և քայլերի հաշվարկ: KitKat-ն առավելագույնս սինխրոնիզացված կլինի Google+-ի և ընկերության այլ ծառայությունների հետ:

Աղբյուր` Engadget