Apple-ը թողարկել է iPhone 5s-ի հերթական նոր գովազդը (վիդեո)

Apple ընկերությունը հրապարակել է iPhone 5s սմարթֆոնի նոր գովազդային հոլովակ:

Վերջինս կրկին  “You’re more powerful than you think” (Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես) գովազդային արշավի մասն է կազմում: Այս անգամ սմարթֆոնի գովազդը պատմում է բազմատեսակ մասնագիտությունների մասին և ցուցադրում, թե ինչպես են անասնաբույժները, օդաչուները, հրշեջները, ոսկերիչները և այլոք օգտագործում iPhone 5s-ը իրենց աշխատանքում:

Գովազդում հնչում է Ջենիֆեր Օ՛Քոների “When I Grow Up” երգը: