Apple-ը կարտադրի մատչելի iPhone

Эппл, лого, яблокоApple ընկերությունը դիտարկում է մատչելի iPhone սմարթֆոն արտադրելու հնարավոր տարբերակը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին: Ընկերությունը մտադիր է պահպանել iPhone-ի արտաքին տեսքը, սակայն պատրաստել այն մատչելի նյութերից: Հնարավոր տարբերակներից է պլաստիկ-պոլիկարբոնատի օգտագործումը: Հիշենք, որ iPhone 5-ի կաղապարն ալյումինե է:

Մատչելի iPhone-ի հնարավոր թողարկման մասին հայտնում է նաև DigiTimes-ը՝ հղելով Apple արտադրանքներ վերավաճառողներին: Ըստ նրանց տեղեկությունների, սարքը թողարկվելու է 2013թ. 2-րդ եռամսյակում և նախատեսված է լինելու Չինաստանի և զարգացող երկրների համար:

DigiTimes-ի աղբյուրներից մեկի պնդմամբ, սմարթֆոնի էկրանը լինելու է ավելի մեծ, քան ստանդարտ iPhone-ներինը: The Wall Street Journal-ը կարծում է, որ թողարկելով մատչելի սմարթֆոն՝ Apple-ը նպատակ ունի գրավել մատչելի սմարթֆոնների մրցակցային շուկայի մեծ մասնաբաժին:

Հիշենք, որ սմարթֆոնների շուկայում առաջատարը Samsung-ն է՝ 31.3%-ով, մինչդեռ Apple-ը զբաղեցնում է շուկայի ընդամենը 14.6%-ը: