Apple-ը կներկայացնի նոր ականաջակալներ

Վիետնամական տեխնոբլոգ Tinhte-ը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ նոր iPhone-ի թողարկմանը զուգահեռ Apple-ը կներկայացնի նաև նոր ականջակալներ: Տեխնոբլոգը հրապարակել է նաև ապագա ականջակալների լուսանկարները:

Ինչպես տեսնում եք, դրանք խիստ տարբերվում են Apple-ի մշտական սպիտակ ականջակալներից՝ ունեն ավելի ժամանակակից և հետաքրքիր տեսք: Պետք է նշել, որ տարբերությունը ոչ միայն դիզայնի մեջ է, այլև ձայնի որակի և մաքրության: Եթե հավատանք այս բոլոր լուրերին, ապա իսկապես ժամանակն է, որ Apple-ը ներկայացնի նոր ականջակալ:

Վիետնամական տեխնոբլոգը հրապարակել է նաև նոր ականջակալների տեսանյութ:

Աղբյուր՝ appleinsider.ru