Apple-ը ներկայացրեց iPad mini-ն

Apple ընկերությունը երեկ իր մամլո միջոցառման ժամանակ ներկայացրեց երկար սպասված iPad mini պլանշետը՝ iPad-ի փոքր տարբերակը: iPad mini-ն ունի 7,9 դյույմ անկյունագծով էկրան՝ 1024×768 պիքսել կետայնությամբ (iPad 2-ի պես): Սարքի հաստությունն է 7,2մմ: Այն ավելի բարակ է iPad 4-ից, որը ընկերությունը կրկին երեկ ներկայացրեց: Պլանշետը կշռում է 308գրամ:

Այն աշխատում է երկմիջուկ Apple A5 պրոցեսորով, ունի երկու ֆոտոխցիկ՝ 5Մպ հիմնական և FaceTime HD դիմային: Հագեցած է Lightning-ով: iPad mini-ի մարտկոցն աշխատում է մինչև 10 ժամ:

iPad mini-ին կթողարկվի երկու տարբերակով՝ Wi-Fi-ով և Wi-Fi+բջջային ցանցեր (3G-ից մինչև 4G): iPad mini-ն թողարկվելու է 16Գբ, 32Գբ և 64Գբ տարբերակներով: Սարքի արժեքը սկսվում է 329 դոլարից մինչև 659դոլար: iPad mini-ին վաճառքի դուրս կգա նոյեմբերի 2-ից Ավստրալիայում, Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսլանդիայում, Իսպանիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Կանադայում, Կորեայում, Լիխտենշտեյնում, Լյուքսեմբերգում, Նիդեռլանդներում, Նոր Զելանդիայում, Նորվեգիայում, Պորտուգալիայում, Պուերտո-Ռիկոյում, Ռումինիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Շվեցիայում, Շվեյցարիայում և Ճապոնիայում:

Իսկ Wi-Fi+բջջային ցանցեր տարբերակը վաճառքում կհայտնվի մի քանի շաբաթ անց: Հոկտեմբերի 26-ից սկսած կարելի է օնլայն կատարել նախնական պատվերներ: