Apple-ը պատվիրել է 10 միլիոն iPad mini

Apple ընկերությունը պատվիրել է iPad mini պլանշետի ավելի քան 10 միլիոն նմուշ ասիական գործարաններին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Հիշենք, որ մամուլում արդեն վաղուց են տարածվել լուրեր այն մասին, որ «խնձորային» ընկերությունը պատրաստվում է ներկայացնել նոր 7,85 դյույմ անկյունագիծ էկրան ունեցող iPad mini պլանշետը, որն արժեանալու է մոտ 300 դոլար: Այն մրցակցելու է պլանշետների շուկայում 7 դյույմ  Android պլանշետների հետ:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, հոկտեմբերի 17-ին կայանալու է Apple-ի մամլո միջոցառումը, որի ընթացքում սպասվում է նոր պլանշետի շնորհանդեսը: Հիշենք, որ Apple-ն առաջին iPad-ը թողարկել է 2010-ին: Ամբողջ աշխարհում ընկերությունը վաճառել է ավելի քան 84 միլիոն iPad և հանդիսանում է պլանշետների շուկայի  համաշխարհային առաջատարը: