Apple-ը սահմանել է ռեկորդ

Apple ընկերությունը սահմանել է շուկայական արժեքի ռեկորդ, հայտնում է Associated Press-ը: Օգոստոսի 20-ի դրությամբ ընկերության մեկ բաժնոտոմսի արժեքը կազմում է 664,7 դոլար: Այս կերպ ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմում է 623 միլիարդ դոլար: Աշխարհում շուկայական արժեքով Apple-ից հետո երկրորդ տեղում է նավթային ընկերություն Exxon Mobil-ը, որի արժեքը երկու անգամ զիջում է «խնձորային» ընկերությունից:

1999-ին նմանատիպ ռեկորդ սահմանել է նաև Microsoft ընկերությունը՝ 620,58 միլիարդ դոլար արժեքով: Այսօր ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմում է 257 մլրդ. դոլար:

Վերլուծաբանները Apple-ի բաժնետոմսերի արժեքի աճը վերագրում են գալիք նոր iPhone-ի թողարկմանը: Նրանք նաև կանխատեսում են, որ բաժնետոսմերի գինը գնալով կարող է աճել՝ հասնելով 745 դոլարի: