Apple-ը փորձարկում է բազմամիջուկ ARM պրոցեսորներով համակարգիչներ

appleApple համակարգիչներն ապագայում հնարավոր է համալրվեն այնպիսի պրոցեսորներով, որոնք այժմ օգտագործվում են iPhone-ում և iPad-ում: MacBidouille ֆրանսիական կայքը գրում է, որ այժմ ընկերությունը փորձարկում է Arm-չիպերով համակարգիչներ:

Կայքի տեղեկություններով՝  Apple-ը ստեղծել է 4 և 8 միջուկ ունեցող ARM-պրոցեսորներ, որոնցից առաջինը տեղադրվել է Mac mini համակարգչում:

Ընկերությունը վաղուց է փորձարկում ARM-պրոցեսորներ, սակայն դեռ քննարկվում է դրանց թողարկման հարցը, քանի որ դա կարող է ազդել MAC-համակարգերի վաճառքի վրա:

Աղբյուրը՝ macrumors.com