Apple-ը և Google-ը կարտադրեն 3D տպիչներ (լուրեր)

9-best-3d-printers-03Դեռևս 2013-ին Թիմ Կուկը հայտնել էր, որ Apple-ը մտադիր է թողարկել ամբողջովին նոր արտադրանք: «Խնձորային» ընկերության երկրպագուների մեծ մասը սպասում է տեսնել խելացի iWatch ժամացույց, ոմանք հույս ունեն տեսնել հեռուստացույց, ոմանք էլ՝ պրեմիում դասի ականջակալ:

Վերլուծական ընկերություն Global Equities Research-ի տնօրեն Տրիպ Չոուդրին այլ կերպ է մտածում: Նրա կարծիքով, Apple-ն այս տարի կցուցադրի սեփական արտադրության 3D տպիչ, հաղորդում է Benzinga ռեսուրսը:

Նմանատիպ արտադրանք կթողարկի նաև Google-ը, նշում է կրկին Չոուդրին: Նրա խոսքով, Google-ի բրենդային եռաչափ տպիչը կթողարկվի հունիսին կամ հոկտեմբերին, իսկ վերջնական տարբերակը վաճառքի դուրս կգա 12-18 ամիս անց:

Նման ենթադրությունների հիմք են ծառայել 2013-ին Apple կողմից կատարված ձեռքբերումը՝  PrimeSense ընկերության գնումը, որը զբաղվում է Kinect սարքերի արտադրությամբ: Նշենք, որ Apple-ը դեռևս 90ականներին թողարկում էր սովորական տպիչներ:

Եթե անգամ Apple-ը արտադրի 3D տպիչ, ապա միանշանակ, այն կտարբերվի շուկայում առկա սովորական տպիչներից թե՛ դիզայնով և թե՛ օգտագործման ձևով: