Apple-ը 2012թ. 4-րդ եռամյսակում գրանցել է ռեկորդային եկամուտ

Эппл, лого, яблокоԱմերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է 2012թ. 4-րդ եռամսյակի ֆինանսական զեկույցը: Ընկերության մաքուր շահույթը այս ժամանակահատվածում կազմել է 13.1 մլրդ. դոլար, իսկ եկամուտը կազմել է 54.5 մլրդ. դոլար՝ աճելով 18%՝ համեմատած նախորդ տարվա նույն եռամյսակի հետ:

Այս արդյունքներն արդարացրել են շուկայի սպասումները: Այս կարծիքն են հայտնում Reuters գործակալության վերլուծաբանները:
«Մենք ուրախ ենք ռեկորդային եկամուտ գրանցելու համար: Մենք վստահ ենք մեր արտադրանքների վրա և կշարունակենք աշխատել նորարար արտադրանքների ստեղծման շուրջ»,- նշում է Apple-ի ղեկավար Թիմ Կուկը:

2013թ. 2-րդ եռամսյակի համար ընկերությունն ակնկալում է 41-43մլրդ. դոլարի եկամուտ: Nasdaq-ի արժեթղթերի շուկայում ընկերության մեկ արժեթղթի գինը կազմում է 514,2 դոլար: