Apple կայքում՝ CarPlay բաժնում հրապարակվել է ավտոմեքենա արտադրող ընկերությունների ցանկ, որոնք ապահովելու են CarPlay համակարգն իրենց մեքենաներում:
Վերոնշյալ ընկերությունների ցանկում են Abarth, Alfa Romeo, Audi, Chrysler, Dodge, Fiat, Jeep, Mazda և Ram ավտոարտադրողները:
Հիշեցնենք, որ CarPlay-ը թույլ է տալիս օգտվել քարտեզներից, ապահովում է արբանյակային նավիգացիա, երթուղու ընտրում, քարտեզի վրա օբյեկտների որոնում, երաժշտության ունկնդրում, ֆիլմերի դիտում և iTunes-ի հավելվածներն օգտագործելու հնարավորություն:
iPhone-ը համակարգին կցելու դեպքում օգտագործողը կկարողանա զանգել CarPlay-ի օգնությամբ, հաղորդագրություններ ուղարկել բանավոր կերպով և այլն:
Աղբյուրը՝ apple.com